Փետուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ փետուր

Փետուր, թռչունների, ինչպես նաև որոշ ոչ թռչնային ծագում ունեցող փետրավոր դինոզավրերի մաշկի եղջյուրային գոյացություն։ Փետուրները աճում են մաշկի որոշակի հատվածներում, որոնք կոչվում են պտերիլիաներ։ Միայն որոշ չթռչող թռչունների, օրինակ՝ պինգվինների մոտ, պտերիլիաներն արտահայտված չեն, և փետուրները հավասարաչափ աճում են ամբողջ մարմնի մակերեսին[1]։ Փետուրները հավասարաչափ չեն ծածկում ամբողջ մարմինը, այլ թողնում են մերկ տեղեր (ապտերիլիա)[2]։

Փետուրների էվոլյուցիոն ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոռապտոր․ փետուրավոր դինոզավր, որը փետուրներ է ունեցել բոլոր չորս վերջույթների վրա:
Փետուրների զարգացման էվոլյուցիան[3]

Փետուրի սաղմնային զարգացման սկզբնական փուլերը նման են թեփուկների զարգացմանը։ Այդ պատճառով ավելի վաղ համարվում էր, որ փետուրներն առաջացել են թեփուկների էվոլյուցիոն վերափոխման արդյունքում[4]։

Հայտնի ամենավաղ նկարագրված փետուրը եղել է քարե, նկարագրված է Praeornis sharovi անվանումով[5][6][7][8][9]։

Փետուրների էվոլյուցիոն ծագմանը կարելի է հանգել՝ սկսած սինոզավրոպտերիքս և դիլոնգ գիշատիչ դինոզավրերից, որոնք ծածկված են եղել մանրաթելային բմբուլներով[10]։ Կարելի է ենթադրել, որ կաուդիպտերիքսի, սինօրնիտոզավրի և միկրոռապտորի մոտ եղել են իրական փետուրներ[10]։ Հնարավոր է, որ փետուրները շատ ավելի վաղ են հայտնվել, քանի որ պրոտոփետուրներ հայտնաբերվել են հնագույն թռչնակերպ դինոզավր կուլինդադրոմեոսի մոտ։

Փետուրների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված նշանակությունից և գտնվելու վայրից, առանձնացնում են փետուրների երեք հիմնական տեսակներ՝ բմբուլ, ուրվագծային և թռիչքային փետուրներ։ Հիմնական տեսակներն էլ, իրենց հերթին, բաժանվում են․

  • Բմբուլ
    • ուղղակի բմբուլ․ փափուկ առանցքով փետուր՝ հովհարի թույլ զարգացմամբ, գտնվում է մարմնի վրա, նախատեսված է ջերմամեկուսացման համար։
    • բմբուլանման փետուր․ եզրագծային փետուրի և բմբուլի միջանկյալ տեսակ, ունի համեմատաբար երկար և առաձգական առանցք, սակայն նրանց արմատները հովհարի նման չեն հավաքվում։
  • Եզրագծային փետուր
    • ծածկող․ գտնվում են մարմնի վրա,ապահովում են մարմնի ուրվագիծը։
  • Թռիչքային թետուր
    • առաջին կարգի․ գտնվում են թևերի վրա, ամրանում են թաթերին։ Թռչող թռչունները սովորաբար ունեն 10 (փայտփորիկներ), 11 (բադեր) կամ 12 (սուզակներ) առաջին կարգի եզրագծային փետուրներ։
    • երկրորդ կարգի․ գտնվում են թևերի վրա, կպչում են նախաբազկին։ Դրանց թիվը տատանվում է 6-ից (կոլիբրի) մինչև 37 (ալբատրոս
    • Ղեկավարող փետուր․ գտնվում են պոչի վրա․ փայտփորիկի մոտ դրանք 8-10-ն են, կարապի մոտ՝ 24-ը, իսկ որոշ մորակտցարների մոտ՝ մինչև 26
  • Այլ տեսակներ
    • վիբրիսներ․ փետուրներ, որոնք կորցրել են հովհարները, բայց պահպանել են առանցքը։ Նրանք տեղակայվում են կտուցի հիմքում և կատարում են շոշափելիքի ֆունկցիա։
    • զարդարող․ ուրվագծային փետուրի տեսակ, բնորոշ են արուներին՝ որպես զուգավորման հանդերձանք։

Փետուրների կառուցվածք և աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետուրները մաշկի եղջյուրավոր գոյացություններ են, որոնք աճում են մաշկի ներսում խորը շարքերով դասավորված պտերիլներից։ Միայն մի քանի չթռչող թռչունների, օրինակ՝ պինգվինների մոտ, պտերիլներն արտահայտված չեն, իսկ փետուրները հավասարաչափ աճում են ամբողջ մարմնի մակերեսին[11][12]։

Եզրագծային փետուրները ծածկում են թռչնի ամբողջ մարմինը և ունեն լավ զարգացած խիտ ձող, որի հիմքը խոռոչավոր փողի է նման, պահվում է մաշկի մեջ գտնվող փետուրային գրպանիկի մեջ։ Փետուրային գրպանիկի խորությունն ավելի մեծ է խոշոր թռչունների մոտ։ Ձողից հեռանում են առաձգական հովհարներ, որոնք կեռիկների ձև են ընդունում, կպչում են հարևան հովհարների կեռիկներին՝ կազմելով փետուրի մեծ հովհարը։ Փետուրի ներքևի հատվածներում հովհարիկները սովորաբար ավելի փափուկ և երկար են և կեռիկներ չունեն. այս հատվածը կոչվում է փետուրի բմբուլային մաս։ Փետուրների կառուցվածքի առանձնահատկությունները կարող են տարբեր լինել թռչունների տարբեր խմբերում։ Այսպիսով, ավելի սառը ջերմաստիճանային պայմաններում ապրող տեսակները սովորաբար ունեն ավելի զարգացած բմբուլային հատվածներ[12]։ Թռչունների մեծ մասն ունի բմբուլանման փետուրներ (փափուկ միջուկով) և բմբուլ (միջուկն ամբողջությամբ կրճատված է), որոնց փափուկ և երկար հովհարները զուրկ են կեռիկներից, ինչի պատճառով փետուրը չի խճճվում։ Փետուրից, բմբուլանման փետուրից և բմբուլից բացի կան միջանկյալ տեսակներ։ Բմբուլանման փետուրները սովորաբար տեղակայված են պտերիլների երկայնքով։ Բմբուլը համեմատաբար հավասարաչափ ծածկում է ամբողջ մարմինը (լաստավորներ, սագանմաններ, շատ գիշատիչ թռչուններ և այլն), կամ առկա է միայն ապտերիլների վրա (ձկնկուլներ, հավեր, բվեր, ճնճղուկներ և այլն), կամ էլ՝ միայն պտերիլների վրա (տինամու)։ Սովորաբար բմբուլանման փետուրները և բմբուլը ծածկված են ուրվագծային փետուրներով։ Միայն մի քանի թռչունների մոտ (արծվառյուծ, մարաբու և այլն) գլուխը և պարանոցի մի մասը ծածկված են միայն բմբուլով։ Թելանման փետուրները տեղակայված են եզրագծային փետուրների տակ, ունեն երկար բարակ ձող և կրճատված հովհար։ Ըստ երևույթին, նրանք շոշափելիության դեր ունեն[12]։

Պտերիլների գտնվելու վայրը և ձևը հաճախ ծառայում են որպես համակարգման նշան։ Մեկ տեսակի մեջ փետուրների գույնը և ձևը կարող են տարբեր լինել՝ կախված թռչնի տարիքից, սեռից կամ սոցիալական կարգավիճակից[13][14]։ Փետուրների ձևավորման ժամանակ կերատինացնող բջիջներում կուտակվում են գունանյութեր, որոնք որոշում են յուրաքանչյուր տեսակին բնորոշ գույնը։ Ամենատարածված երկու տեսակի գունանյութեր են մելանինները և լիպոքրոմները։ Մելանինները (էումելանիններ, ֆեոմելանիններ) պայմանավորում են փետուրների սև, շագանակագույն, կարմրավուն շագանակագույն և դեղին գույները։ Լիպոքրոմները սովորաբար ապահովում են ավելի պայծառ գունավորում՝ կարմիր (զոոէրիտին, ֆազիանոէրիտին), կանաչ (զոոէրազին, ֆազիանովերդին), դեղին (զոոքսանտին), կապույտ (պտիլոպին) և այլն։ Տարբեր գունանյութերի համադրությունը մեկ փետուրում բարդացնում է դրա գունավորումը, այն դարձնում ավելի բազմազան։ Սպիտակ գույնը ստեղծվում է գունանյութերի բացակայության պայմաններում՝ փետուրի օդով լցված թափանցիկ խոռոչաոր եղջյուրավոր բջիջներից լույսի ամբողջական արտացոլմամբ։ Փետուրների մետաղական արտացոլումը ստեղծվում է փետուրի մակերեսային բջիջների (յուրահատուկ պրիզմաների) կողմից լույսի տարրալուծման շնորհիվ։ Արտաքին գործոնների ազդեցության տակ փետուրների գունանյութերը աստիճանաբար քայքայվում են, և փետուրի գույնը ժամանակի ընթացքում դառնում է ավելի խամրած[12]։

Գունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական գունանյութը մելանինն է, որից հանգում են բոլոր գույները՝ սևից դեղին։ Այն տեղակայված է կուտակումներով կերատինային բջիջների միջև, որտեղ այն հասնում է մելանոցիտներից։ Կան նաև լրացուցիչ գունակներ, օրինակ՝ կարոտինոիդներ, փասիանների մոտ զուգավորման հանդերձանքի համար (կարմիր աստաքսանտին), դեղձանիկների վառ դեղին գույնը (զոոքսանտին)։ Բացի այդ, աֆրիկյան տուրակոների մոտ կան եզակի կարոտինոիդներ (պորֆիրին (կարմիր) և տուրակովերդին (կանաչ), համապատասխանաբար տարբերվում են պղնձի և երկաթի պարունակությամբ)։ Արևադարձային թռչունների մոտ առկա են լրացուցիչ գունանյութեր, քանի որ դրանք որոշ չափով պարզեցնում են փետուրի միկրոկառուցվածքը և հանգեցնում են ջերմամեկուսիչ հատկությունների պակասեցմանը, ինչը կարևոր է ցուրտ շրջանների թռչունների համար։ Կապույտ գույնը պայմանավորված է ոչ թե պիգմենտով, այլ շերտային կառույցներում լույսի ինտերֆերենցիայով․ կերատինի շերտ, սնամեջ բջիջների հաստ շերտ և մելանինի շերտ[15]։

Մարդու կողմից օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բմբուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանցք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարբեր տեսակի զարդարանքներ[17]
  • Նետերի ծայրատներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия Кольера = Collier's Encyclopedia 1997, 24. — N. Y.: Holiday House, 1997. — 1664 с. — ISBN 0-02-864839-0
  2. «Аптерилии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Xu, X. and Guo, Y. (2009). The origin and early evolution of feathers: insights from recent paleontological and neontological data. Vertebrata PalAsiatica 47 (4): 311—329.
  4. Эволюционное происхождение перьев Արխիվացված 2010-05-20 Wayback Machine Արխիվացված 20 Մայիսի 2010 թվականին. (Ричард Прам, Алан Баш, «Динозавры или птицы: кто оперился первым?» // «В мире науки» № 7 за 2003)
  5. J. R. Lavas Dragons from the dunes: the search for dinosaurs in the Gobi Desert. 1993—138 p.
  6. David B. Weishampel, Peter Dodson, Halszka Osmólska The Dinosauria. University of California Press, 2004. — 861 p.
  7. Max K. Hecht The beginnings of birds: proceedings of the International Archaeopteryx Conference, Eichstätt, 1984. Freunde des Jura-Museums Eichstätt, 1985 - 382 p.
  8. Dzik, J., Sulej, T. and Niedzwiedzki, G. (2010). «Possible link connecting reptilian scales with avian feathers from the early Late Jurassic of Kazakstan.» Historical Biology, 22(4): 394—402. [1] Արխիվացված 2014-02-21 Wayback Machine
  9. Rautian (1978). «A unique bird feather from Jurassic lake deposits in the Karatau.» Paleontological Journal, 4: 520—528.
  10. 10,0 10,1 «Dinosaurs. A Concise Natural History». David E. Fastovsky (University of Rhode Island) and and David B. Weishampel (The Johns Hopkins University), With illustrations by John Sibbick, Cambridge University Press 2009, ISBN 978-0-511-47941-0 (e-book), ISBN 978-0-521-88996-4 (в твёрдой обложке), ISBN 978-0-521-71902-5 (в мягкой обложке), часть III: «Saurischia: meat, might, and magnitude», глава 9 «Theropoda I: nature red in tooth and claw», раздел «Theropod lives and lifestyles», подраздел «The skinny on skin», Страница 199
  11. Collier Энциклопедия Кольера = Collier's Encyclopedia 1997, 24. — N. Y.: Holiday House, 1997. — 1664 с. — ISBN 0028648390
  12. 12,0 12,1 12,2 12,3 В. Д. Ильичев, Н. Н. Карташев, И. А. Шилов Общая орнитология. — М.: Высшая школа, 1982. — 464 с.
  13. James R. Belthoff, Alfred M. Dufty, Jr., Sidney A. Gauthreaux, Jr. Изменение оперения, плазменные стероидные гормоны и социальное доминирование у самцов мексиканской чечевицы = Plumage Variation, Plasma Steroids and Social Dominance in Male House Finches // The Condor. — 1994. — Т. 96. — № 3. — С. 614—625.
  14. R. Dale Guthrie. «How We Use and Show Our Social Organs». Body Hot Spots: The Anatomy of Human Social Organs and Behavior. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 4-ին.
  15. McGraw, Kevin J; Nogare, Mary C (2005 թ․ մարտի 22). «Distribution of unique red feather pigments in parrots». Biology Letters. 1 (1): 38–43. doi:10.1098/rsbl.2004.0269. ISSN 1744-9561. PMC 1629064. PMID 17148123.
  16. «Feather Fashions and Bird Preservation/A Study in Nature Protection Robin W. Doughty». The Auk. 92 (3): 627–627. 1975-07. doi:10.2307/4084645. ISSN 0004-8038.
  17. «Outdoors | High fashion or bait? Fly ties now hair extensions | Seattle Times Newspaper». web.archive.org. 2011 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]