Մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիգարետի ոլորման մեքենա

Մեքենան (հին հունարեն՝ Μηχανή , որը ծագել է՝ լատին․՝ machina) սարք է (ագրեգատների և սարքերի ամբողջություն), որը վերափոխում է էներգիան և/կամ շարժման ձևը։ Օգտագործվում է որոշ գործողությունների կատարման համար, կոնկրետ խնդիրը կատարելիս մարդու աշխատանքը թեթևացնելու կամ ընդհանրապես հանելու համար։

Մեքենան նախատեսված է մարդու արտադրական ֆունկցիաները մասամբ կամ լիովին փոխարինելու համար։ Ըստ հիմնական նշանակման տարբերում են էներգետիկական, բանող և ինֆորմացիոն մեքենաներ։ էներգետիկան մեքենաները ծառայում են էներգիայի ցանկացած տեսակը մեխանիկականի փոխակերպելու համար։ Այդ դասին են պատկանում էլեկտրաշարժիչները, էլեկտրագեներատորները, գեներատորները, ներքին այրման շարժիչները, տուրբինները, շոգեգեներատորները և այլն։ Բանող մեքենաները լինում են տեխնոլոգիական (մետաղահատ հաստոցներ, գչոցման հաստոններ, ջուլհակահաստոցներ, փաթեթավորման մեքենաներ, պոլիգրաֆիական մեքենաներ) և տրանսպորտային (ավտոմեքենա, ջերմաքարշ, ինքնաթիռ, ուղղաթիռ, կոնվեյեր և այլն)։ Տեխնոլոգիական մեքենքներում նյութը մշակվող առարկան է, որը կարող է գտնվել պինդ, հեղուկ կամ գազանման վիճակում։ Այդ մեքենաներում նյութի փոխակերպումը՝ դրա ձևի, հատկությունների, վիճակի և դիրքի փոփոխությունն է։ Տրանսպորտային մեքենաներում տեղի է ունենում միայն նյութի՝ տեղափոխվող առարկայի, դիրքի փոփոխություն։ Ինֆորմացիոն մեքենաները նախատեսված են ինֆորմացիայի փոխակերպման համար։ Եթե ինֆորմացիան ներկայացված է թվերի տեսքով, ապա ինֆորմացիոն մեքենա կոչվում է հաշվիչ կամ հաշվողական (հաշվեմեքենաներ, մեխանիկական ինտեգրատորներ, հաշվապահական մեքենաներ)։ Այն մեքենան, որում էներգիայի, նյութերի, ինֆորմացիայի Փոխակերպումը կատարվում է առանց մարդու անմիջական մասնակցության, կոչվում է ավտոմատ–մեքենա կամ ավտոմատ։ Հաջորդաբար միացված և որոշակի տեխնոլոգիական պրոցեսի կատարման համար նախատեսված ավտոմատ մեքենաների համախումբը կոչվում է ավտոմատ գիծ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Теория машин и механизмов, в․ 1 – 108, М․, 1947–65՝
  • Механика машин, в․ 1 – 36, М․, 1966-72.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 499
Ընթերցե՛ք «մեքենա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։