Կանաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ
Սպեկտրալ կոորդինատներ
Ալիքի երկարություն495-570 նմ
Հաճախականություն~575-525 ՏՀց
Գունային կոորդինատներ
Hex եռյակ#008000
sRGBB  (rgb)(0, 128, 0)
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ)

Կանաչ, լույսի երեք հիմնական գույներից (կարմիր, կանաչ, կապույտ, անգլերեն՝ RGB) մեկը։ Գտնվում է տեսանելի լույսի (էլեկտրամագնիսական ճառագայթման) ալիքների երկարության 510-550 նանոմետր տիրույթի մեջ[1] (երբեմն տիրույթը ավելի լայն է լինում՝ 495-570 նմ)։ Տեսանելի ճառագայթման սպեկտրի մեջ գտնվում է կապույտի և դեղինի միջև։ Պոլիգրաֆիայի (տպագրական գործի բոլոր ճյուղերի ամբողջությունը) CMYK և այլ համակարգերում, որոնք օգտագործվում են նկարչության և տպագրության մեջ, կանաչը ստացվում է դեղինի և կապտականաչի (խաժ, ցիան) կամ դեղինի և կապույտի խառնուրդից։ RGB գունային մոդելում օգտագործվում է հեռուստատեսությունում և համակարգչային էկրաններում։ Այն կարմիրի և կապույտի պես հիմնական հավելանյութերից է, որոնց տարբեր զուգակցումներով ստեղծվում են մյուս բոլոր գույները։ Բնության մեջ կանաչ հիմնականում ստեղծում է քլորոֆիլը, որը քիմիական նյութ է, որով բույսերը կատարում են ֆոտոսինթեզ և արևի լույսը վերածում քիմիական էներգիայի։ Բազմաթիվ արարածներ հարմարվել են իրենց կանաչ միջավայրին` իրենց վրա որպես քողարկում կանաչ երանգ վերցնելով։ Որոշ հանքանյութեր կանաչ գույն ունեն, ինչպես զմրուխտը, որին կանաչ գունավորում է տվել պարունակած քրոմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ Ֆիզիկական էնցիկլոպեդիա — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։