Հայիթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայիթիի Հանրապետություն
République d'Haïti
Repiblik Ayiti
Հայիթիի դրոշ
Դրոշ
Հայիթիի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"L'Union Fait La Force"  (ֆրանսերեն)
"Միացումը զորություն է"
Ազգային օրհներգ՝ Լա Դըսալինիեն
Հայիթիի դիրքը
Հայիթիի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Պորտ-օ-Պրենս
18°32′N, 72°20′W
Պետական լեզուներ Հայիթիի կրեոլերեն, ֆրանսերեն
Էթնիկ խմբեր  95.0% սևամորթ, 5% մուլատ և սպիտակամորթ[1]
Կառավարում Խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Ռընե Պրեվալ
 -  Վարչապետ Ժան-Մաքս Բելրիվ
Ստեղծում
 -  որպես Սեն-Դոմինգ 1697 
 -  Անկախություն Ֆրանսիայից
հունվարի 1 1804 
 -  Ջրային (%) 0.7
Բնակչություն
 -  2009 նախահաշիվը 9,833,000[2]  (82-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $11.570 միլիարդ[3] 
 -  Մեկ շնչի հաշվով $1,317[3] 
ՀՆԱ (անվանական) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $6.943 միլիարդ[3] 
 -  Մեկ շնչի հաշվով $790[3] 
Ջինի (2001) 59.2 (բարձր
ՄՆԶԻ (2007) 0.532[4] (միջին) (149-րդ)
Արժույթ Գուրդ (HTG)
Ժամային գոտի (ՀԿԺ-5)
Ազգային դոմեն .ht
Հեռախոսային կոդ +509

Հայիթիի Հանրապետություն կամ Հայիթի (ֆրանսերեն՝ Republique d'Haiti, Հայիթիի կրեոլերեն, Repiblik d Ayiti), պետություն տեղակայված Հայիթի կղզու վրա, Կարիբյան ծովի Մեծ Անտիլյան կղզիներում Կոբայից արևելք։ Այն զբաղեցնում է կղզու երեք ութերորդ մասը, որը նրա հետ կիսում է Դոմինիկյան Հանրապետությունը[5][6]։ Հայիթիի տարածքը կազմում է 27.750 կմ քառակուսի և ունի մոտ 10,8 միլիոն բնակիչ` դառնալով Կարիբյան համագործակցության ամենաշատ բնակչությամբ երկիրը և երկրորդը` Կարիբյան ավազանում։

Տարածքում սկզբնական շրջանում բնակվել է բնիկ տայնո ժողովուրդը։ Իսպանացիները առաջին անգամ ափ են իջել կղզում 1492 թվականի դեկտեմբերի 5-ին Քրիստափոր Կոլումբոսի առաջին ճանապարհորդության ժամանակ։ Երբ Կոլումբոսը ափ իջավ Հայիթիում, նա կարծեց, թե այն Հնդկաստանն է կամ Չինաստանը[7]։ 1492 թվականի Սուրբ ծննդյան օրը Կոլումբոսի դրոշակակիր նավ Սանտա Մարիան դիպավ քարաժայռերին ներկայիս Լիմոնադի մոտ[8][9][10][11]։ Արդյունքում Կոլումբոսը հրամայեց իր մարդկանց փրկել ինչ հնարավոր է նավից և հիմնադրեց առաջին եվրոպական բնակավայրը Ամերիկայում` անվանելով Լա Նավիդադ։

Կղզին անվանվեց Լա Էսպանյոլա և հայտարարվեց Իսպանիայի տարածք` այս կարգավիճակում մնալով մինչև 17-րդ դարի սկիզբը։ Ֆրանսիայի հետ հակամարտության արդյունքում կղզու արևմտյան մասը կցվեց Ֆրանսիային, որը կոչվեց Սուրբ Դոմինիկ։ Շաքարեղեգի ցանքատարածությունները, որտեղ աշխատում էին Աֆրիկայից բերված ստրուկները, հիմնադրվեցին գաղութարարների կողմից։

Ֆրանսիական հեղափոխության (1789–99) ժամանակ ստրուկները և գունավոր ազատ մարդիկ ապստամբեցին և սկսվեց Հայիթիի հեղափոխությունը (1791–1804), որի արդյունքում չեղարկվեց ստրկությունը, իսկ Նապոլեոն Բոնապարտի բանակը պարտություն կրեց ապստամբներից։ Հեղափոխության արդյունքում հիմնադրվեց անկախ պետություն 1804 թվականի հունվարի 1-ին, որը դարձավ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի առաջին անկախ պետությունը և երկրորդ հանրապետությունը Ամերիկայում ու միակ երկիրը աշխարհում, որը հիմնադրվել է ստրկական հաջող ապստամբության արդյունքում[12][13]։ 1791 թվականին սկսված ապստամբությունը գլխավորում էր նախկին ստրուկ և Ֆրանսիական բանակի առաջին սևամոթ գեներալ Տուսսեն Լուվերտյուրը։ Լուվերտյուրի մահից հետո Ֆրանսիայի բանտում, նրան փոխարինեց նրա լեյտենանտ Ժան Ժակ Դեսսալինը, ով Հայիթին հռչակեց ինքնիշխան և դարձավ Հայիթիի առաջին կայսրը որպես Ժակ I[14][15][16][17]: Հայթիի հեղափոխությունը տևեց 12 ռարի և բացի առաջին նախագահ Ալեքսանդր Պետիոնիվ, կառավարության բոլոր ղեկավարները նախկին ստրուկներ էին[18]։

Երկիրը Միավորված ազգերի կազմակերպության, Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ)[19] Կարիբյան երկրների միության[20], և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ է։ Բացի Կարիբյան համագործակցությունից այն նաև Արժույթի միջազգային հիմնադրամի[21], Առևտրի համաշխարհային կազմակերպության[22] և Լատինական Ամերիկայի և Կարիբյան պետությունների համագործակցության անդամ է։ Այն Ամերիկայում Մարդկության զարգացման ինդեքսի մակարդակով ամենացածր ցուցանիշն ունի։

2010 թվականի երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 12-ին Հայիթիում գրանցվել է 7,3 բալանոց երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 15 կմ հարավ-արևմուտք։ Մասնագետները նշել են, որ երկրաշարժի ուժգնությունը հավասար է եղել մի քանի ջերմամիջուկային ռումբի պայթյունի հզորության։ Կարմիր խաչը հայտնել է, որ երկրաշարժից տուժել է մոտ 3 միլիոն մարդ՝ Հայիթիի բնակչության մեկ երրորդը։ Երկրի իշխանությունները հայտարարել են 50000 զոհ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայիթին բաժանված է 10 դեպարտամենտների։

Իրենց հերթին էլ դեպարտամենտները բաժանված են 41 շրջանների և 133 կոմունաների։

Դեպարտամենտներ Ֆրանսերեն Հայիթիի կրեոլյան լեզու Տարածք, կմ² Բնակչություն, 2003 թ-ի տվյալներով Վարչ. կենտրոն
1 Արտիբոնիտ L’Artibonite Latibonit 4 895 1 070 397 Գոնաիվ
3 Գրանդ Անս Grand' Anse Grandans 1 871 337 516 Ժերեմի
8 Արևմտյան Ouest Lwès 4 595 3 093 698 Պորտ-օ-Պրենս
4 Նիպ Nippes Nip 1 219 266 379 Միրագոան
5 Հյուսիսային Nord 2 175 773 546 Կափ Աիթյեն
6 Հյուսիսարևելյան Nord-Est Nòdès 1 698 300 493 Ֆոր Լիբերտե
7 Հյուսիսարևմյան Nord-Ouest Nòdwès 2 094 445 080 Պոր դե Պե
2 Կենտրոնական Centre Sant 3 597 565 043 Էնշ
9 Հարավարևելյան Sud-Est Sidès 2 077 449 585 Ժակմել
10 Հարավային Sud Sid 2 602 627 311 Լե Կե

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Haiti». US Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
  2. Department of Economic and Social Affairs Population Division (2009)։ «World Population Prospects, Table A.1» (PDF)։ 2008 revision։ United Nations։ Վերցված՝ 2009-03-12։
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Haiti». International Monetary Fund. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 01–ին-ին.
  4. «Human Development Report 2009. Human development index trends: Table G» (PDF). The United Nations. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.
  5. Dardik, Alan, ed. (2016). «Vascular Surgery: A Global Perspective». Springer. էջ 341. ISBN 978-3-319-33745-6. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  6. Josh, Jagran, ed. (2016). «Current Affairs November 2016 eBook». էջ 93. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  7. NgCheong-Lum, Roseline (2005). Haiti (Cultures of the World). New York: Times Editions Pte Ltd. էջ 19. ISBN 0-7614-1968-3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. Davies, Arthur (1953). «The Loss of the Santa Maria Christmas Day, 1492». The American Historical Review: 854–865. doi:10.1086/ahr/58.4.854.
  9. Maclean, Frances (January 2008). «The Lost Fort of Columbus». Smithsonian Magazine. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
  10. «Haïti histoire – 7 Bord de Mer de Limonade». Nilstremmel.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  11. «En Bas Saline». Florida Museum of Natural History.
  12. Danticat, Edwidge (2005). Anacaona, Golden Flower. New York: Scholastic Inc. էջ 188. ISBN 0-439-49906-2. JSTOR 41715319.
  13. Matthewson, Tim. «Jefferson and the Nonrecognition of Haiti». Proceedings of the American Philosophical Society. American Philosophical Society. 140 (1): 22. ISSN 0003-049X. JSTOR 987274.
  14. Bell, Madison Smartt. Toussaint L'Ouverture: A Biography. New York: Pantheon, 2007 (Vintage Books, 2008). ISBN 1-4000-7935-7.
  15. Sutherland, Claudia E. Haitian Revolution (1791–1804). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  16. Peguero, Valentina (Nov 1998). «Teaching the Haitian Revolution: Its Place in Western and Modern World History». The History Teacher. Society for History Education. 32 (1): 36. JSTOR 494418.
  17. Thompson, Krista A (Fall 2007). «Preoccupied with Haiti: The Dream of Diaspora in African American Art, 1915–1942». American Art. The University of Chicago Press. 21 (3): 77. doi:10.1086/526481. JSTOR 10.1086/526481.
  18. «Country profile: Haiti». BBC News. 2010 թ․ հունվարի 19. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
  19. OAS (2009 թ․ օգոստոսի 1). «OAS – Member State: Haiti». www.oas.org. OAS - Organization of American States: Democracy for peace, security, and development.
  20. Press, ed. (2014). «Association of Caribbean States (1994–2014)» (PDF). էջ 46. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  21. «International Monetary Fund: List of Members». www.imf.org.
  22. «WTO ¦ World Trade Organization: Members and Observers». www.wto.org.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 163